Ֆավնի լաբիրինթոսը
Կորնելիա Ֆունկե, Գիլերմո Դել Տորո
Գրքի հեղինակն է ժամանակակից դասական Կորնելիա Ֆունկեն` «Օսկար» մրցանակի դափնեկիր «Ֆավնի լաբիրինթոսը» նշանավոր կինոնկարի մոտիվներով, նկարազարդել է հեքիաթների պատկերազարդման վարպետ Ալեն Ուիլյամսը: Հեքիաթներով տարված երազկոտ Օֆելիան մոր հետ տեղափոխվում է իր խորթ հոր ռազմական ճամբար ու տնից ոչ հեռու բացահայտում է մի հին լաբիրինթոս, որտեղ էլ հանդիպում է Ֆավնին: Տասնամյա աղջիկը բացահայտում է, որ ինքն իրականում մի կախարդական թագավորության կորած արքայադուստր է: Իսկ ինչպե՞ս վերադառնա իր թագավորություն: Մինչև լիալուսին նա պետք է կատարի երեք առաջադրանք, որ նրան է տվել Ֆավնը: