Պապիկս բալենի էր
Անջելա Նանետտի
Այս գիրքը պատմություն է գյուղի և քաղաքի հակոտնյա իրականությունների, դրանց խաչմերուկում ծնված նվիրական երազանքի, և հանուն այդ երազանքի մղվող պայքարի մասին
Այս գիրքը պատմություն է գյուղի և քաղաքի հակոտնյա իրականությունների, դրանց խաչմերուկում ծնված նվիրական երազանքի, և հանուն այդ երազանքի մղվող պայքարի մասին
Ինչպես Անջելա Նանետտիի բոլոր ստեղծագործությունները, այս գիրքը նույնպես միայն երեխաների համար չէ: Այն բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են երազանքներին և երբեմն էլ հայացքը հառում է դեպի աստղաշատ երկինք, հույսով՝ գուցե հենց այնտեղ կհայտնվի գիսաստղը, որը բերում է բոլորի հարցերի պատասխանը՝ յուրաքանչյուրին յուրովի...
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օդային հարձակումից թաքնվելով ծեր պրոֆեսորի տանը՝ Փիթերը, Սյուզանը, Լյուսին և Էդմոնդը պահմտոցի են խաղում: Թաքնվելով հին զգեստապահարանում՝ Սյուզանը հայտնվում է Նարնիայում՝ կախարդական մի երկրում, որտեղ Սպիտակ կախարդի ջանքերով հավերժական ձմեռն է թագավորում։ Միայն Առյուծ Էսլանի վերադարձը կարող է վերականգնել Նարնիայի նախկին գեղեցկությունը։ Կարդալով գիրքը և հետևելով հերոսների գործողությունները՝ կկռահեք, արդյոք կկարողանա՞ն Լյուսին և նրա եղբայրները փրկել Նարնիան:
Երազել ինչպես փոքրիկ Կոկո Շանելը... վստահ հավատալ այդ երազանքին ու ստեղծել CHANEL-ի հսկա աշխարհը նորաձևության մեջ: Այս գիրքը կպատմի քեզ Կոկո Շանելի մանկության մասին, երազանքին հավատարիմ մնալու ու դրա հետևից գնալու մասին: Կարդա´, և գուցե այս գիրքն էլ կփոխի քո´աշխարհը... «Փոքրիկ Կոկո Շանելը »
Գրքեր կան, որ մոգական են ու կարողանում են քեզ վերհանել ցանկացած վիճակից ու տանել իրենց հետևից.... Արմինե Անդայի հրաշք պատմությունը էլֆերի ու հրեշտակների, բարության ու ընկերության մասին, Հեղնար Պետրոսյանի հեքիաթային նկարազարդմամբ այնպիսի շունչ է ստացել, որ գիրքը ձեռքդ վերցնելիս` հայտնվում ես գրքի էջրից ներս: Սա մի հրաշալի ամանորյա նվեր է մեր բալիկներին????????
Գիրքն ունի․ ✅ 8 տոնական խաղ ✅ Ձմեռային ու ամանորյա թեմաներով հետաքրքիր հանձնարարություններ ✅ Խաղեր, որոնք միավորում են երեխաներին ու մեծերին